211652_close_icon

Հայ շախմատիստները ԱՄՆ-ի առաջնություններում

views-count1504 դիտում article-date 14:05 15-05-2014
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի առաջնության վեցերորդ տուրում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը` գրոսմայստեր Ալեխանդրո Ռամիրեսի նկատմամբ, հայտնում է Armchess.am-ը: Այժմ Հակոբյանը 4 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: ԱՄՆ-ի կանանց առաջնությունում հինգ տուրից հետո գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը 3 միավորով ընթանում է երրորդ տեղում: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Իրինա Կրաշը եւ Աննա Զատոնսկիխը:

Նմանատիպ նյութեր