211652_close_icon
views-count2088 դիտում article-date 10:05 14-05-2014

ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռևս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռևս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է: Վերջինս ստիպված է Աժ միջանցքներում «պտտվել», մինչև ՀՀԿ֊ն կորոշի, թե, ի վերջո, նրան որ սենյակն են տրամադրելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վահրամ Մկրտչյանին ԱԺ նոր մասնաշենքում աշխատասենյակ առաջարկել են, սակայն որոշ ժամանակ հետո Վ. Մկրտչյանը հասկացել է, որ այն փոքր է ու իր օգնականները չեն կարող տեղավորվել այնտեղ: Ինչի համար էլ նորաթուխ պատգամավորը կրկին դիմել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ խնդրելով լուծել հարցը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր