211652_close_icon
views-count5775 դիտում article-date 11:10 15-05-2014

Արտակարգ իրավիճակ. Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության օպերատիվ գործողությունների արդյունքում մայրաքաղաքը չջրազրկվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ կեսգիշերին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում ջրի ուժեղ արտահոսք է սկսվել Երևան-Գառնի ջրատարի Հերացի թունելի հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ են գործել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներն ու «Երևան Ջուր» ընկերության պատասխանատուները, որոնց գործողությունների արդյունքում ջրամատակարարումը կարճ ժամանակում վերականգնվել է: Այս պահին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ «Երևան Ջուր» ընկերության մասնագետները շինարարությունն իրականացնող պատասխանատուների հետ նշված հատվածում սկսում են կապիտալ վերանորոգման աշխատանքները: Աշխատանքներին չխոչընդոտելու համար ճանապարհային ոստիկանությունը նշված ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել է: Այս պահին վթարի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է 6 տարի առաջ նշված թունելը կառուցող շինարարական կազմակերպության սխալ գործողությունները, որը շրջանցել է ջրագիծը, ու հիմա նրանց սարքած «ճաշը« փորձում է վերացնել «Երևան Ջուր»-ը: Վթարի վերացման հիմնական գործողությունները կատարվում են «Երևան Ջուր»-ի ծառայողների կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր