Հյուսիսային Կորեայում 2 ռազմանավեր են հայտնվել
Արբանյակից արված լուսանկարները ցույց են տվել, որ Հյուսիսային Կորեայում առկա են 2 նոր ռազմանավեր, որոնք վերջին 25 տարում այդ երկրում կառուցված ամենախոշոր նավերից են: Այս մասին գրում է Ria Novosti-ին՝ հղում անելով 38 North ինտերնետային պորտալին։
2013 թ․ դեկտեմբերից մինչ 2014 թ․ հունվար ամիսն արված հարավկորեական ֆրեգատների լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է նավերից մեկը կանգնած Նամպհո նավահանգստում, 2֊ը՝ Նաջին նավահանգստում։
Պորտալի մասնագետները պնդում են, որ Հյուսիսային Կորեայի 2 նոր ռազմանավերն ունեն ուղղաթիռի համար նախատեսված հարթակներ։ Նավերը զինված են նաև հատուկ հրթիռային համալիրներով։