211652_close_icon
views-count1450 դիտում article-date 19:52 04-11-2024

Թուրքիան Փարիզում կներկայացնի սեփական արտադրության ռազմանավեր

Թուրքիան «Euronaval 2024» ռազմական տոնավաճառին ներկայացել է սեփական արտադրության ռազմանավերով։ Փարիզում անցկացվող տոնավաճառը մեկնարկել է նոյեմբերի 4-ին և ավարտվելու է նոյեմբերի 7-ին։ Փոխանցում է Ermenihaber-ը։
 
Ռազմական տեխնոլոգիաներ արտադրող թուրքական STM ընկերությունը նույնպես կներկայացնի մի շարք ռազմանավեր, այդ թվում MILGEM ծրագրի շրջանակներում արտադրվող ռազմանավեր։
 
Մասնակիցներին կներկայացվի նաև Թուրքիայի առաջին ազգային սուզանավը՝ «STM500»-ը, որը մշակվել է STM-ի կողմից սեփական միջոցներով։
 
Կցուցադրվի նաև արտադրվելիք ռազմանավերի նախատիպեր։

Նմանատիպ նյութեր