Գիտեի, որ բարդ է լինելու ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում. Ռոնալդինյո
«Ատլետիկո Մինեյրո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտարարել է, որ զարմացած չէ այն հանգամանքից, որ չի ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի ընդլայնված կազմում, որը պետք է նախապատրաստվի Մունդիալ 2014-ին:
« Ես գիտեի, որ ինձ համար բարդ է լինելու ընդգրկվել Բրազիլիայի հավաքականի կազմում: Ես դա հասկացա, երբ Սկոլարին մի քանի անգամ ինձ չհրավիրեց ազգային թիմի ընկերական խաղերին: Այդուհանդերձ ես հուսով եմ, որ մեր հավաքականը հաջողությամբ հանդես կգա մրցաշարում և կնվաճի չեմպիոնի տիտղոսը»,-նշել է Ռոնալդինյոն: