Լևոն Արոնյանը վիրահատության է ենթարկվել. ֆոտո
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում քթի վիրահատության է ենթարկվել: Հայաստանի շախմատի առաջատարը սոցիալական ցանցերից մեկում տեղադրել է հետևյալ լուսանկարը ու գրառումը.
« Շատ շնորհակալ եմ Էրեբունի հիվանդանոցից, բժիշկ Շուկուրյանից և նրա հիանալի թիմից`քթի բարեհաջող վիրահատության համար: Վերջապես կարող եմ կրկին շնչել»