211652_close_icon
views-count2057 դիտում article-date 18:21 19-05-2014

Պուտինը հրամայել է զորքերը Ուկրաինայի սահմանից դուրս բերել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի համաձայն, Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժություններին մասնակցող զորքերը մշտական տեղակայման վայր կվերադառնան։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությանը, փոխանցում է BBC-ն։ Մայիսի 14-ին ԱՄՆ-ը լուսանկարներ էր հրապարակել, որոնք, ըստ ռազմական փորձագետների կարծիքի, վկայում են, որ Ռուսաստանը մինչ այժմ չի հեռացրել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից։ Հիշեցնենք, որ դրանից 1 շաբաթ առաջ Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերը դուրս են բերվել Ուկրաինայի սահմանից։

Նմանատիպ նյութեր