1782 դիտում
20:55 09-11-2022
Շոյգուն հրամայել է ռուսական զորքերը դուրս բերել և տեղակայել Դնեպր գետից այն կողմ
Ռուսական ուժերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված զեկույցում հայտարարել է հատուկ գործողության գոտում իրավիճակի կայունացման մասին։
Նրա խոսքով՝ օգոստոսից սեպտեմբեր ուկրաինական բանակը կորցրել է ավելի քան 9500 սպանված ու վիրավոր մարդ, փոխանցում է ria.ru-ն։
Միաժամանակ, Խերսոնի ուղղությամբ հակառակորդը հարվածներ է հասցնում տեղական ինքնակառավարման օբյեկտներին, դպրոցներին, հիվանդանոցներին եւ սոցիալական նշանակության այլ օբյեկտներին։ «Խերսոնը եւ հարակից բնակավայրերը չեն կարող լիարժեք մատակարարվել եւ գործել, մարդկանց կյանքը մշտապես վտանգի տակ է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ շրջանից տարհանվել է ավելի քան 115 000 մարդ։
Նրա խոսքով, Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերի կորուստները 7-8 անգամ քիչ են, քան Ուկրաինայի Զինված ուժերինը։ «Ինչպես հայտնի է, հարձակվող կողմն ավելի մեծ կորուստներ է կրում, քան պաշտպանական դիրքում գտնվողը: Այս դեպքում մեր կորուստները 7-8 անգամ պակաս են հակառակորդի կորուստներից։ Մենք առաջին հերթին մտածում ենք յուրաքանչյուր ռուս զինծառայողի կյանքի մասին»։
Սուրովիկինն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գնդակոծել Կախովկա ամբարտակը, ինչը կարող է ջրհեղեղ առաջացնել եւ զգալի զոհերի պատճառ դառնալ։ «Նպատակահարմար է պաշտպանություն կազմակերպել Դնեպր գետի արգելապատնեշի սահմանով, նրա ձախ ափի երկայնքով»,- ասել է նա:
«Դնեպրի ձախ ափին պաշտպանվելու որոշումը հեշտ չէ, բայց միեւնույն ժամանակ մենք կպահպանենք մեր զինվորականների կյանքն ու զորքերի խմբավորման մարտունակությունը»:
Նա նշել է, որ հատուկ գործողության տարածքում իրավիճակը կայունացել է, միացյալ խմբավորման եւ ուժերի մարտական հնարավորությունները զգալիորեն մեծացել են, մարտական կազմը մոբիլիզացվածների հաշվին ավելացել է, ստեղծվել են ռեզերվներ։ Որոշ ուղղություններով ռուսական զորքերը վերսկսել են հարձակողական գործողությունները, սակայն չնայած կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներին, հակառակորդը չի հրաժարվում հարձակողական փորձերից, նրա բոլոր գրոհները ժամանակին կասեցվում են։
Պաշտպանության նախարարը համաձայնել է Սուրովիկինի առաջարկին։ «Սկսեք զորքերի դուրսբերումը եւ ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, սպառազինության եւ տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետի այն կողմը»,- ասել է Շոյգուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զորքերը ճեղքել են ռուսական բանակի պաշտպանական գիծը Խերսոնի հյուսիսում գտնվող Սնիգիրևկա գյուղի մոտ, «այնտեղ առավոտից ծանր մարտեր են ընթանում»,- ասել էր Խերսոնի օկուպացիոն «վարչակազմի» «ղեկավարի տեղակալ» Կիրիլ Ստրեմուսովը։ Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերին հաջողվել է ամրանալ բնակավայրի հյուսիսային սահմանին, ճեղքելու փորձեր են արել նաև Պոսադ-Պոկրովսկի և Բերիսլավ ուղղություններով։

Նմանատիպ նյութեր
2051 դիտում
18:21 19-05-2014
Պուտինը հրամայել է զորքերը Ուկրաինայի սահմանից դուրս բերել
1036 դիտում
15:27 11-06-2023
Շոյգուն հրամայել է ՌԴ բոլոր կամավորական կազմավորումներին պայմանագիր կնքել ՊՆ-ի հետ
3022 դիտում
20:13 24-01-2017
Հայ և թուրք ֆոտոլրագրողների ցուցահանդեսն այն կողմ է պատմությունից, այն կողմ է քաղաքականությունից. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
634 դիտում
14:29 21-12-2024
Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
769 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
574 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին