Եմենում բախումների հետևանքով զոհվել է 15 մարդ
Եմենի հյուսիս֊արևելքում շիական աապստամբների և սունիական խմբավորումների գրոհայինների միջև բախումների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Reuters֊ը։
Մարտական գործողությունները սկսվել են օգոստոսի 12֊ից՝ Էլ Ջուֆթ նահանգում։ Երկու կողմերն էլ ծանր զենքի տեսակներ են կիրառել, այդ թվում՝ տանկեր։
Նույնիսկ իրավապահների միջամտությունից հետո բախումները կանխել չի հաջողվել։