1512 դիտում
21:32 20-05-2014
Ապրել՝ հրաշքին հավատալով
Սոցիալական վատ պայմաններում ապրողների մեծ մասը սպասում է, որ մի օր լավ է լինելու և ինքը լավ է ապրելու, սակայն չի պատկերացնում, թե ինչպես: Տնտեսական մրցավազքի մեջ մտած, բայց արագություններին չդիմացողը սպասում է, որ մի օր ինքը գործարար լուրջ ձեռքբերումներ է ունենալու, սակայն նույնպես չի պատկերացնում, թե ինչպես: Այս պատկերները սփաթ վերլուծելիս կարելի է նկատել, որ թե վատ ապրողները, թե ձախողակները իրականում հրաշքի են սպասում:
Զավեշտալին այն է, որ վատ ապրողը կամ ձախողակ գործարարը՝ իրականում հրաշքին սպասողները ամեն առիթով ընդգծում են, որ հրաշքին չեն հավատում: Ահա այստեղ է, որ իսկապես հրաշքի հույսով ապրող ձախողակն ու անապահովը իրենց անհավատությամբ իրենցից վանում են հրաշքը: Եվ եթե հրաշքով ստանում են այն, ինչի կարիքն ունեն, ապա մեծամտանում են, և այդ հրաշքով ձեռքբերվածը համարում են իրենց աշխատանքի, չարչարանքի, մտքի արդյունքը:
Հարցն այն է, որ տգիտության մեջ թաղվածը կամ դեպրեսիայի պատճառով առողջ բանականությունը կորցրածը չի կարողանում զանազանել հրաշքը օրինաչափությունից: Այսինքն հրաշքի վերաբերյալ թյուր կարծիքի հիմքում ընկած է մարդկային տգիտությունն ու ընկճվածությունը: Իսկ հրաշքն օրինաչափությունից տարբերելն այնքան էլ դժվար չէ: Դրա համար պետք է հասկանալ երևույթների գործընթացների օրինաչափ ընթացքը: Եթե օրինաչափություններն ակնհայտ խախտվում են, ապա դա հրաշք է: Օրինակ. եթե մարդը քայլում է ջրի վրայով ու չի ընկղմվում, ապա դա հրաշք է: Կամ եթե ձմռան կեսին, սառնամանիքին ծաղկում են ծառերը, ապա դա հրաշք է:
Եթե երկար տարիներ աղքատ ապրող մարդը հանկարծ դառնում է հարուստ, միլիոնատեր, ապա դա հրաշք է: Կամ եթե ձախողակ գործարարը հարյուր անգամ ձախողվելուց հետո հանկարծ մեծ հաջողության է հասնում, ապա դա հրաշք է: Անբնական երևույթները, որոնք չեն ենթարկվում ողջամիտ բացատրությանը, չեն հաստատվում փորձով, չունեն նախադեպ, համարվում են հրաշք:
Այսպիսով այն մարդը, ով իրականում սպասում է հրաշքին ոչինչ չի կորցնի եթե հավատա հրաշքին: Ավելին դա ազնիվ է և արդարացի կլինի նրա վիճակի և սպասելիքի նկատմամբ: Հրաշքին հավատալով սպասելը նաև շահավետ է, քանի որ հրաշքին հավատացողը կարող է հստակ ճանաչել հրաշքը և ընդունել այն:
Կա նաև հակառակ տեսակետ, թե հրաշքին հավատալը բթացնում է և թույլ չի տալիս ճշմարիտ գնահատել իրողությունները: Այսինքն հրաշքին հավատացողը արհամարում է երևույթների օրինաչափությունները, հատկությունները, ընթացքը, ինչպես նաև մարդկանց որակները, բնավորությունները, վարքը, հնարավորությունները: Այդպիսով նա կորցնում է իրականության զգացողությունը և ընկնոմ դեպրեսիայի մեջ:
Կարծիք կա, թե հրաշքին ավելի շատ սպասում են պատանիները, երիտասարդները, սակայն նրանք չեն հավատում հրաշքներին: Կարծիք կա նաև, թե հրաշքի հավատում են մեծ մասամբ պասիվ մարդիկ: Այս կարծիքները անհիմն չեն: Եվ հրաշքին հավատալով ապրելը, չնայած որ պասիվության է մղում մարդուն, սակայն մյուս կողմից վառ է պահում հույսը, որ մարդու ցանկությունը, երազանքը, իղձը կարող է իրականանալ նաև այն պայմաններում, երբ դրան նպաստող օբյեկտիվ պայմաններ չկան:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
30662 դիտում
01:01 12-04-2018
Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսի» հրաշքին մեկ րոպե պակասեց, Բուֆոնի ողբերգական հրաժեշտը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»