Զինված հարձակում՝ Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի վրա
Աֆղանստանի Գերատ քաղաքում զինված անձինք հարձակվել են Հնդկաստանի հյուպատոսարանի վրա։ Հարձակումը տևել է մի քանի ժամ։ Գրոհման կազմակերպիչների մասին տվյալներ դեռ չկան։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտնում է գործակալության թղթակիցը, դեպքի վայրը շղթայված է։
Ըստ Հնդկաստանի ԱԳՆ տվյլաների՝ հյուպատոսարանի աշխատակիցները չեն տուժել։