Զինված հարձակում՝ Աֆղանստանում ԱՄՆ հյուպատոսության մեքենայի վրա
Աֆղանստանի Գերատ քաղաքում հարձակում են գործել ԱՄՆ հյուպատոսության մեքենայի վրա, որի հետևանքով գրանցվել է 2 վիրավոր։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։
Հյուպատոսության աշխատակիցները օդանավակայան էին ուղևորվում, երբ մոտոցիկլով անհայտ անձը նռնականետից կրակ է արձակել։
Ներկայումս միջադեպի հետ կապված ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։