211652_close_icon
views-count50990 դիտում article-date 23:30 23-05-2014

Երևանում դստեր հետ վթարի է ենթարկվել դերասան Սեպուհ Ապիկյանը, նույն ինքը Խափլանյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Բագրևանդ փողոցում Աֆինա հարսանյաց սրահի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի և Երևան քաղաքի Ջուղայի փողոցի բնակիչ 38-ամյա Սեպուհ Ապիկյանի վարած մոտոցիկլը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Ապիկյանն ու նրա ուղևոր Մելինե Ապիկյանը մարմնական վնասվածքներ են ստացել և քաղաքացիների օգնությամբ օպերտիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան նրանց տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներ Ս. և Մ. Ապիկյաները հայր և դուստր են, իսկ Սեպուհը հանրությանը հայտնի մի քանի ճանաչված սերիալների և հումորային հաղորդումների դերասան է, ում հանրությունը ավելի շատ ճանաչում է Ճպլի, Խափլանյանի և այլ դերերում: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, պարզապես նրանք պետք է մնան բժիշկների հսկողության տակ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր