211652_close_icon
views-count100509 դիտում article-date 15:18 12-09-2020

Ավտովթար Տավուշի մարզում. Դիլիջանում վթարի է ենթարկվել «Զեյթունցի Счастливчик Лаки Лучиано»-ն, կամ նույն ինքը՝ «Счастливчик Վաչոն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Դիլիջանի «կալցեվոյում», բախվել են BMW, Toyota և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, որը բախվել է BMW-ին, BMW-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է 07-ին: BMW-ի ղեկին էլ, ասում էին, որ եղել է «Զեյթունցի Վաչոն», ով իր շրջապատում հայտնի է «Զեյթունցի Счастливчик Лаки Лучиано» կամ «Զեյթունցի Счастливчик Վաչո»: [img]https://st0.shamshyan.com/editor/0012349001599909445426105.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր