Սանտա Բարբարայում փոխհրաձգության հետևանքով գրանցվել է 7 զոհ
ԱՄՆ֊ի Կալիֆոռնիա նահանգում՝ Սանտա Բարբարա քաղաքի համալսարանի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ կրակողը։ Եվս 7֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է NBC-ն։
Շրջանի շերիֆ Բիլ Բրաունը հայտարարել է, որ հանցագործը մահացել է գլխի հրազենային կրակոցից։
Ոստիկանությունը միջադեպի հետ կապված մանրամասն տվյալներ չի հրապարակում։
Ինչպես հայտնել են, 7 վիրավորները հոսպիտալացվել են։