211652_close_icon
views-count921 դիտում article-date 13:02 21-05-2015

Սանտա Բարբարայում արտակարգ դրություն է սահմանվել` կապված նավթի արտահոսքի հետ

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Սանտա Բարբարայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել` կապված նավթի լայնածավալ արտահոսքի հետ: Նավթատար խողովակից թափվել է 2.5 հազար բարել նավթ. զգալի մասը հայտնվել է ջրում: Վերջին 18 տարվա ամենախոշոր արտահոսքը հանգեցրել է նրան, որ լողափի 6 կմ-անոց հատվածը պատվել է նավթով, իսկ օվկիանոսում նավթի հետքը տարածվել է 14 կմ-ի վրա: Բնության հասցված վնասը դեռևս դժվար է գնահատել: Բնապահպանները փորձում են փրկել ծովային կաթնասուններին և թռչուններին:

Նմանատիպ նյութեր