Ուկրաինայում ձերբակալված Life News-ի լրագրողներն ազատ են արձակվել
Մայիսի 25-ի գիշերը Մոսկվա են ժամանել ուկրաինական ուժայինների կողմից ձերբակալված և փաստաբանի միջնորդությամբ ազատ արձակված Life News-ի լրագրողներ Օլեգ Սիդյակին և Մարատ Սայչենկոն, նրանք ժամանել են խմբագրություն, հաղորդում է Ռիա Նովոստին:
Լրագրողների ազատ արձակվելու մասին ինստագրամի էջում հաղորդել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:
Նշենք, որ գիշերը ազատված լրագրողներն ինքնթիռով ժամանել են Չեչնիայի մայրաքաղաք: