211652_close_icon
views-count3265 դիտում article-date 15:19 11-08-2016

Շենգավիթում սիրիահայ և ԼՂՀ մարտակերտցի երեխաների համար կազմակերպվեց մեկօրյա ջրային ժամանց

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի ու սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների աշխատակիցների ուղեկցությամբ Շենգավիթում հանգրվանած սիրիահայ ընտանիքների և ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից հյուրընկալված երեխաները մեկօրյա հանգիստ են անցկացրել վարչական շրջանի լողավազաններից մեկում: Մարզիչների աջակցությամբ երեխաները մասնակցել են լողի տեսական և գործնական դասընթացին: Սիրիահայ և արցախցի փոքրիկներին մատուցվել են նաև այլ հաճելի անակնկալներ: Ինչպես երեխաներն են խոստացել, այցելությունը լողավազան դարձել է իրենց ամառային հանգստի անմոռաց օրերից մեկը:

Նմանատիպ նյութեր