Գաբրիել Սարգսյանը` «23-րդ Չիկագո օփեն» մրցաշարի հաղթող
«23-րդ Չիկագո օփեն» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարն ավարտվել է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի վստահ հաղթանակով, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և հնդիկ միջազգային վարպետ Կաննապանի հետ բաժանելով 1-2 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացել հաղթողի ավարին:
Հիշեցնենք, որ սա Գաբրիել Սարգսյանի 3-րդ հաղթանակն էր «Չիկագո օփեն» մրցաշարերում: Նույնպիսի արդյունքի նա հասել է նաև 2009 և 2012թթ-ներին: