Հարձակում՝ Պակիստանում Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա
Պակիստանի Քարաչի քաղաքում գտնվող Ֆրանսիայի հյուպատոսության շենքը ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթում կրկին հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի պատճառով մի խումբ զայրացած մարդկանց կողմից ենթարկվել է հարձակման, հաղորդում է BBC-ն:
Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները «Ջամիաթ Թալաբա» ուսանողական միության անդամներ են: Հանդիպելով ոստիկանության դիմակայությանը՝ նրանք սկսել են քարեր նետել:
Բախումներում վիրավորվել է 1 ոստիկան, France Presse-ի թղթակիցը և տեղի Capital TV հեռուստաալիքի օպերատորը: Նրանց հոսպիտալացրել են: Իրավիճակը հաջողվել է կայունացնել միայն հատուկ նշանակության ջոկատի ժամանումից հետո: Կան ձերբակալվածներ: Իսկ ուսանողները խոստացել են ցույցը շարունակել մեկ այլ վայրում: