Իրաքում ռմբակոծման հետևանքով գրանցվել է 20 զոհ
Ըստ Իրաքից ստացված հաղորդագրության՝ կիրակի օրը Ֆալուջիում մարտերի ընթացքում գրանցվել է ավելի քան 20 զոհ։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Տեղի բժիշկներից մեկը պատմել է, որ կառավարական զորքերը գնդակոծել են իսլամիստ֊գրոհայինների կողմից զավթած քաղաքի մի քանի շրջաններ։
Մեկ ամսվա ընթացքում հրետանային գնդակոծման միջոցով փորձում են Ֆալուջիից դուրս հանել «Իրաքի և Լևանտայի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին։
Այդ ընթացքում զոհվել է ավելի քան 150 մարդ, հազարավոր բնակիչներ ստիպված լքել են քաղաքը։