211652_close_icon
views-count1070 դիտում article-date 12:42 27-01-2015

ԱՄՆ իշխանությունները 3 ռուսների մեղադրել են լրտեսության մեջ

ԱՄՆ Նյու-Յորք քաղաքի Հարավային շրջանի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել 3 ռուսների դեմ՝ մեղադրելով նրանց Ռուսաստանի օգնին լրտեսության մեջ: Նրանցից մեկը, որ ԱՄՆ-ի տարածքում է գտնվում, ձերբակալվել է: Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հետախուզական գործողությունների մեջ մեղադրվող Եվգենի Բուրյակովը, Իգոր Սպորիշևը և Վիկտոր Պոդոբնին, ԱՄՆ Էներգետիկայի, բոլոր հնարավոր պատժամիջոցների մասին և այլ տնտեսական բնույթի տեղեկատվություն են հավաքել: Հրապարակված տվյալների համաձայն, նրանք եղել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գործակալներ և հնարավոր է՝ նրանք դատապարտվեն մինչև15 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր