1174 դիտում
15:32 05-06-2014
Դպրոցի տարածքից 20 բարդի է հատվել
Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է Կոտայքի մարզի մի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի դիմումը, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցի տարածքում եղել է շուրջ 50 ծառատեսակ, որոնցից միայն երկուսն են ունեցել փթածություն: Վերջերս նկատել է, որ այդ ծառերը վերացել են և լինելով մտահոգված այդ ծառերի ոչնչացման փաստով` խնդրել է ստուգել դրանց հատման օրինականությունը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տարածքից բարդի տեսակի 20 ծառերի հատումը 2013 թ. մայիսին կատարել է 1948 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, Գեղամ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
801 դիտում
15:44 24-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ եղևնիները հատվել են մասնավոր տարածքից
1363 դիտում
12:29 12-04-2014
Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում 800 բարդի է տնկվում. ֆոտոշարք
1151 դիտում
14:52 05-06-2014
Բենզասղոցով բարդի է հատել
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»