2500 դիտում
20:13 05-06-2014
Բակո Սահակյանը ԱրՊՀ-ն գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների արժեքավոր նվերներ է հանձնել
Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում հունիսի 5-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է շրջանավարտներին եւ ավարտական դիպլոմների հետ մեկտեղ հանձնել արժեքավոր նվերներ:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությանը անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներով զինված ու որակյալ մասնագետներ, ովքեր իրենց ունակություններն ու կարողությունները կծառայեցնեն հայրենի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, իրենց քրտնաջան աշխատանքով կնպաստեն տնտեսության տարբեր ոլորտներում առաջընթացի ապահովման գործին:
Երկրի ղեկավարը հատուկ երախտագիտություն է հայտնել նաեւ դասախոսներին, ովքեր միաժամանակ կրթում եւ դաստիարակում են մատաղ սերնդին, բնութագրելով մանկավարժի աշխատանքը որպես դժվարին, պատասխանատու եւ պատվարժան առաքելություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
21:45 17-10-2024
Սերգեյ Լավրովը ժամանել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով նիստին
784 դիտում
21:32 17-10-2024
Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը
598 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել