211652_close_icon
views-count2056 դիտում article-date 12:47 07-06-2014

Ստամբուլում փորձել են կրակել Էրդողանի վրա

Ստամբուլում տեղի վարչական շենքի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մահափորձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Բացումից անմիջապես հետո Էրդողանի ավտոշարասյունը սկսել է դանդաղ շարժվել հավաքված մարդկանց միջով, երբ անվտանգության աշխատակիցներն ամբոխի մեջ մի զինված տղամարդու են նկատել: Երբ վերջիններս մոտեցել են տղամարդուն, նա ատրճանակը նետել է դեպի Էրդողանի ավտոմեքենան, ինչից հետո նրան ձերբակալել են և բերման ենթարկել ոստիկանություն: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ 32-ամյա տղամարդն ասել է, որ Էրդողանին սպանելու նպատակ չի ունեցել, այլ՝ վախեցնելու:

Նմանատիպ նյութեր