1633 դիտում
20:21 09-06-2014
Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած այգին
Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը: Այդ համատեքստում այս տարի ամբողջովին կբարեկարգվի նաև Երևանի Գլխավոր պողոտայի` Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած տարածքը:
Նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված այգին անխնամ և բարձիթողի վիճակում է եղել տասնամյակներ շարունակ: Տեխնիկական անբավարար վիճակով պայմանավորված՝ տարածքում չեն շահագործվել նաև ջրավազանները, ջրամատակարարման, ջրահեռացման ու ոռոգման համակարգերը: Տվյալ տարածքում ներկայումս մեկնարկել են շինբարեկարգման լայնածավալ աշխատանքները:
Զբոսայգու վերակառուցման ծրագրի արդյունքում ամբողջությամբ կվերականգնվի հանգստի գոտու նպատակային նշանակությունը և այն լիովին կծառայի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Գլխավոր պողոտայի այս հատվածի բարեկարգման նախագծային առաջարկը ներառում է նույն հատվածի ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ առաջարկվող կանաչ զանգվածի և գազոնների, մայթերի և սալահատակների բարեկարգումն ու արդիականացումը։
Նախատեսվում է նաև արդեն քայքայված և երկար ժամանակ չգործող ջրավազաններն ու շատրվանները փոխարինել ժամանակակից ջրային և լանդշաֆտային տարրերով ու շատրվաններով։ Պողոտայի նշված հատվածում տեղ կգտնեն նաև ճարտարապետական և լանդշաֆտային փոքր ձևեր և ծավալներ։ Տարածքի վերակառուցումը ենթադրում է այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների և թփերի քանակական առավելագույն պահպանություն և ավելացում։ Հանգստի գոտին կապահովվի ոռոգման համապատասխան ցանցով, կհամալրվի նոր ծառատեսակներով և դեկորատիվ թփերով։ Այգու ամբողջ միջավայրը հարմարեցված և մատչելի է լինելու նաև բնակչության սակավաշարժ խմբերի համար։
Նմանատիպ նյութեր
1134 դիտում
17:04 26-08-2014
Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին
2292 դիտում
17:32 08-03-2015
Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկայլ հատվածը ծաղկառատ էր. ֆոտոշարք
1261 դիտում
17:45 07-10-2014
Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»