1261 դիտում
17:45 07-10-2014
Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է այգու շինհրապարակ:
2014թ. նախատեսված համալիր բարեկարգման ծրագրով շուրջ 13200քմ ընդհանուր մակերեսով հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգվում է և առաջիկայում կհանձնվի բնակիչների տնօրինմանը:
Ներկայացնելով աշխատանքների մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ համաձայն նախագծի՝ տարածքի 5976 քմ-ն արդեն երեսպատվել է բետոնե, բազալտե և տրավերտինե սալիկներով: Զուգահեռաբար տեղադրվել է նաև 706 գծմ եզրաքար, կառուցվել են 235 գծմ ընդհանուր երկարությամբ աստիճաններ։ Հանգստի գոտու մուտքը հարմարեցված կլինի նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող բնակիչներին:
Զեկուցվել է նաև, որ հանգստի գոտին ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգերով, շատրվանային երեք համալիրներով: Առաջիկայում կիրականացվի նաև հանգստի գոտու կահավորումը: Կտեղադրվեն նորաոճ նստարաններ, աղբամաններ, կծաղկապատվեն նորաստեղծ սիզամարգերն ու այգու կանաչ գոտիները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու որակը և գործընթացն ավարտել նախատեսված ժամկետում:
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
20:21 09-06-2014
Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած այգին
1134 դիտում
17:04 26-08-2014
Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած այգին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»