211652_close_icon
views-count15591 դիտում article-date 13:44 13-06-2014

Ձերբակալվել է Երևանում աղմկահարույց կրակոցների մասնակիցներից ևս մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 12-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 40-ամյա Սեդրակ Փայասլյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քանաքեռ-զեյթունի ոստիկանները օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ կատարելով ստանում են օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է թաքնվում Ս. Փայասլյանը, և բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայանում է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Քիչ առաջ Ս. Փայասլյանին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/17045/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], օրեր առաջ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները որոնում էին մի քանի երիտասարդների՝ Պարույր Սևակի փողոցի 13/3 տան բնակիչ 24-ամյա Սամվել Քոթանջյանին, Երևան քաղաքի Դրոյի փողոցի 21 Ա շենքի 1-ին բնակարանի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Կարապետյանին, Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 76 շենքի 19 բնակարանի բնակիչ, 27-ամյա Ռաֆայել Մնացականյանին, Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցի 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 40-ամյա Սեդրակ Փայասլյանին և Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 74 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 21-ամյա Գոռ Հովհաննեսյանին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ այդ օրը վիճաբանությանը մասնակցել են նշված անձիք, որի ժամանակ էլ Ս. Քոթանջյանը, ով եղել է «Պորշ Կայեն» մակնիշի 80 TT 600 համարանիշի ավտոմեքենայով, իր մոտ եղած ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի փողոցում Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել Էին կրակոցներ: Նշված վայր Էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ուլնեցի փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել էր նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ: Օպերատիվ քննչական խմբերը բաժանվել էին մի քանի մասի, ովքեր ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կրակոցներ արձակած անձին, կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը՝ ժամանել էր նաև վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր