211652_close_icon
views-count2629 դիտում article-date 16:40 19-11-2016

ՀՀ բնապահպանության նախարարության հաշվարկով՝ շրջակա միջավայրին պատճառվել է 10.37 մլն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 900.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 10.37մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամով և հաշվարկվել է 10.17մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի հատված 4 ծառերի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 234.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժինը հայտնաբերված 1 ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 82.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 81 հատ ապօրինի հատված ծառերի վերաբերյալ արձանագրությունների հիմքով հաշվարկվել է 9.79մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նյութերը ներկայացվել են դատախազություն հետագա ընթացք տալու համար: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամով. որից՝ ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամով. որից՝ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 198.0հզ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 50 հատ /27.5կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 4 հատ խեցգետնաորսիչ, 3 կգ կենդանի խեցգետին, որից՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ և 3 կգ կենդանի խեցգետին, ինչը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 40 հատ /22.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատու» ՊՈԱԿ: Տավուշի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 10 հատ /5.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է «ՍՈՍ Իջևանի մանկական գյուղ» կազմակերպությանը: Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 6 վարչական տուգանքի որոշում 550.0հազ.դրամի չափով և 4 վնասի փոխհատուցման որոշում՝ 165.0հազ.դրամի չափով: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0մլն.դրամ:

Նմանատիպ նյութեր