1265 դիտում
11:07 18-06-2014
ԼՂՀ վարչապետը արտակարգ իրավիճակների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել
Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր:
Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների քայլերի հաջորդականությունը և նախքան հրդեհի մարումը կրթօջախում տիրող իրավիճակը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության, ինչպես նաև ոստիկանության աշխատողներին նվիրված ու բանիմաց աշխատանքի համար և հայտնել, որ նրանք արժանանալու են խրախուսանքների: Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ օպերատիվ և արդյունավետ արձագանք է տրվել արտակարգ իրավիճակին:
Անդրադառնալով հրդեհի առաջացման պատճառներին և փրկարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է համապատասխան հետևություններ անել դրանց վերացման և ապագայում կանխարգելիչ միջոցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Վարչապետը կարևորել է ուսումնական վարժանքների դերն արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի դեպքերից խուսափելու գործում:
Նմանատիպ նյութեր
832 դիտում
12:26 13-07-2022
Հրդեհների առաջացման վտանգն ավելանում է. Արտակարգ իրավիճակների նախարարը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
676 դիտում
15:06 25-08-2024
Լիբանանի վարչապետը արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ է հրավիրել
1117 դիտում
15:35 19-11-2015
ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել
Այս բաժնից
1009 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
655 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը