211652_close_icon
views-count11792 դիտում article-date 14:16 18-06-2014

Ազգային ժողովում «տունտունիկի» օր էր. ընդմիջումս ընդմիջմանդ վնաս չէ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Ինչպես ԱԺ-ից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց օրակարգում ընդգրկված 39 հարցեր, ինչը առաջացրեց ընդդիմադիրների դժգոհությունը: Վերջիններս դժգոհեցին, որ ներկայացված հարցերից որոշները մասնագիտական քննարկումներ չեն անցել, սակայն Գ. Սահակյանն ընդգծեց, որ հրավիրված նիստն արտահերթ է, իսկ նախագծերը՝ հրատապ, ինչից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, և նիստի աշխատանքն ընդհատվեց: Նիստը շարունակվելուց հետո 2-րդ ընդմիջումը խնդրեց Գալուստ Սահակյանը և ասաց, որ նիստը կշարունակվի վաղվանից՝ հունիսի 19-ից, և կտևի 4 օր, քանի որ հարկավոր է ավարտել նախագծերի քննարկումները: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Ազգային ժողովից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+

Նմանատիպ նյութեր