211652_close_icon
views-count2018 դիտում article-date 18:28 20-06-2014

Բակո Սահակյանն ընդունել է Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանը` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար:

Նմանատիպ նյութեր