Վիկտոր Ցոյի հիշատակին նվիրված ֆոտոշարք, տեսանյութ
Սովետական ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ և նկարիչ Վիկտոր Ցոյն 52 տարեկան կդառնար այսօր:
Նա «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիրն է։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում, այդ թվում` Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։
Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։
Վիկտորը զոհվել է 28 տարեկանում՝ ավտովթարից։«Կինո» խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել և հնչունավորվել Յուրի Կասպարյանի կողմից։ Ցոյը համարվում է ռոքի մեծագույն լեգենդներից, իսկ նրա ձայնը դարձավ մի ամբողջ սերնդի ձայն: