Կարագանդայում կտեղադրեն Վիկտոր Ցոյի հուշարձանը
Ղազախստանի Կարագանդա քաղաքում ցանկանում են տեղադրել ռոք երաժշիտ Վիկտոր Ցոյի հուշարձանը: Այս մասին հաղորդում է [url=https://lenta.ru/news/2017/03/20/v_karagande/]Lenta.ru[/url]-ն` հղում անելով քաղաքային վարչության մամլո ծառայությանը:
«Նախագծի ավարտական հատվածը կդառնա հայտնի երգիչ, երաժիշտ, դերասան Վիկտոր Ցոյի հուշարձանի տեղադրումը», - ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Չգիտեմ՝ կկարողանամ արդյոք ներկա գտնվել հուշարձանի բացմանը, Կարագանդան շատ հեռու է,- ասել է երաժիշտի հայրը՝ Ռոբերտ Ցոյը:
Հիշեցնենք, որ Վիկտոր Ցոյը ռուսական «Կինո» խմբի հիմնադիրն ու մեներգիչն է եղել: Երաժիշտը մահացել է ավտովթարից՝ 1990 թվականին` 28 տարեկանում: