Կանգնեցվել է Վիկտոր Ցոյի հուշարձանը՝ մոտոցիկլի վրա
Նովգորոդյան շրջանի Օկուլովկա քաղաքում բացվել է հայտնի երաժիշտ Վիկտոր Ցոյի հուշարձանը: «Կինո» խմբի մեներգչի բրոնզաձույլ արձանը «Յավա» մոտոցիկլի վրա է: Հուշարձանը ցանկանում էին կանգնեցնել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, սակայն երկու քաղաքների իշխանությունները չէին թույլատրել:
Հուշարձանի բացմանը ներկա են գտնվել քաղաքի մեծաթիվ բնակիչներ: Միջոցառումն ավարտվել է համերգում: Հուշարձանը կանգնեցվել է հրապարակում: