211652_close_icon
views-count7812 դիտում article-date 23:41 24-06-2014

Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոսիկը երբեք որևէ գործարքի մեջ չի եղել Իսոյի հետ

Ի պատասխան մամուլում երեկ տեղ գտած հրապարակումների, ասենք, որ, ըստ մեր հավաստի աղբյուրների, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոսիկը (Թևոս Սաֆարյան) երբեք որևէ գործարքի մեջ չի եղել և չէր կարող լինել «Դուքենդո» ֆեդերացիայի նախկին անդամ Իսոյի (Իսրայել Սարգսյանի) հետ, իսկ դա նշանակում է, որ, այսպես ասած, «քցած» 4 մլն եվրոն հորինոված թիվ է ու պատմություն: Մնում է հուսալ, որ այդ մտքի հեղինակներն և այն տարածողները գիտակցում են իրենց քայլի իրական արժեքը ու պատրաստ են պատասխանելու իրենց սխալների համար: Հիշեցնենք, որ ներկայումս նույն Իսոն է (Իսրայել Սարգսյան) մեղադրվում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու եւ ապօրինի զենք կրելու մեջ: Ինչպես հայտնի է, Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է հունվարի 27-ին, Արամի նրբանցքի 5ա շենքի բակում: Հետևապես, այդ վարկածը իրատեսական չէ, իսկ շահարկվում է՝ գործի բուն մեղավորմներից կասկածները շեղելու նպատակով, միևնույն ժամանակ նոր ոխի լուծման պահանջ ստեղծելով, որպեսզի կրիմինալի ձեռքերով վերանան պետական ապարատի համար «անցանկալի, ավելորդ» մարդիկ: Առավել հավանականը ոչ թե կոռուպցիայից ելնելով ցուցաբերվող, մեղմ ասած, անբարեխղճությունն է, այլ պետական ապարատի միացված մսաղացը, որը անպայման դեռ շատերին է վնասելու: Իսկ այդ նախագծի անհաջողության դեպքում, ինչպես միշտ, համակարգը կբավարարվի մեկ-երկու քավության նոխազներով, որոնք սովորաբար ամենաթույլ օղակներն են լինում: Հենց այսպես էլ մեր երկրում հետաքննվում են, ցավոք, ոչ միայն քրեական գործերի մեծ մասը:

Նմանատիպ նյութեր