211652_close_icon
views-count1755 դիտում article-date 18:04 28-06-2014

Իրաքում շուրջ 10 հազար մարդ փախել է իսլամիստների կողմից զավթված քրիստոնյա քաղաքից

Ինչպես այսօր հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, վերջին օրերի ընթացքում շուրջ 10 հազար մարդ լքել է Իրաքի Նայնավա գավառի Կառա-Կոշ (Բագդիդա) քաղաքը: Հիշեցնենք, որ Մոսուլից 30 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքը հիմնականում բնակեցված է քրիստոնեա արաբներով: Քաղաքը զավթել էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները և այն այս պահին գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ: Ըստ Դյուժարիկի` քաղաքից փախուստի դիմածների մեծամասությունը քրիստոնյաներ են: http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1285426

Նմանատիպ նյութեր