211652_close_icon
views-count986 դիտում article-date 11:54 28-06-2014

Իրաքում գրոհայինների գրաված քրիստոնեական քաղաքից փախել է մոտ 10 հազար մարդ

Իրաքի Նայնավա գավառի Ղարա-Քոշ քաղաքը մի քանի օրվա ընթացքում լքել է մոտ 10 հազար մարդ է լքել։ Քաղաքը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների ենթակայության տակ է գտնվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին, փոխանցում է ITAR-TASS-ը։ Ըստ ՄԱԿ֊ի փախստականների հարցերով գերագույն վարչության կոմիսարի տվյալների՝ փախստականների զգալի մասը քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներ են։ Քարա֊Քոշ քաղաքը գտնվում է Մոսուլից 30 կմ դեպի հարավ֊արևելք, որն այժմ զինված ընդդիմադիր ուժերի ենթակայության տակ է։ Այդ մասին հայտնել է Դյուժարիկը։

Նմանատիպ նյութեր