5404 դիտում
19:41 29-06-2014
Դիլիջանի ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները, տևական ժամանակ որոնելով անհայտ կորածին, «Օբիկի Ձոր» կոչվող անտառամասում հայտնաբերեցին նրա դին
Երեկ՝ հունիսի 28-ին, Դիլիջան քաղաքի Հակոբջանյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակչուհի, 61-ամյա Ժենյա Դալաքյանը հայտարարություն է տվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ ամուսինը՝ նույն հասցեի բնակիչ, 61-ամյա Անուշավան Մնացականյանը, առավոտյան ժամը 10:20-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ինչպես Դիլիջանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 29-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները` Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական խումբը, ժամեր շարունակ կատարած որոնողական աշխատանքների արդյունքում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ հատվածում՝ «Օբիկի Ձոր» կոչվող անտառամասում, հայտնաբերել են Անուշավան Մնացականյանի դին:
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ Ա. Մնացականյանը հանկարծամահ է եղել: Դիակի վրա բռնության հետքեր չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ Դիլիջանի տարածքային տեսչությունում՝ որպես շրջիկ-փականագործ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի քննիչ Վարդան Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դիլիջանի ոստիկանապետը, մի քանի ոստիկաններ, ինչպես նաև հրշեջ-փրկարարներն անգամ ոտաբոբիկ էին անցնում գետը, որպեսզի որոնողական արդյունքները արդյունք տան:
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
20:48 08-12-2020
Անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի. ՊՆ
2971 դիտում
21:00 22-01-2021
Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը
4777 դիտում
15:49 07-04-2014
Կոտայքի մարզում հայտնաբերվել է տևական ժամանակ որպես անհայտ կորած 70-ամյա ծերունու դին