1004 դիտում
18:32 01-07-2014
Շիրակի փողոցի ջրագիծը կառուցվեց ռեկորդային ժամկետում
Շենգավիթի Շիրակի փողոցում ակտիվ շինարարություն է: Քաղաքապետարանի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում փողոցն ընդլայնվում է, ամենուր եզրաքարեր են տեղադրվում, քերվում-հանվում է հին ասֆալտի ծածկույթը: Եւվս մի քանի օր՝ և կավարտվեն նախապատրաստական աշխատանքները՝ լայն ՙճակատ բացելով՚ ասֆալտապատման համար:
Հաշվի առնելով այս հանգամանքը, ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ-ն հունիսի 30-ին ժամը 9.00-ից 36 ժամով դադարեցրեց ջրամատակարարումը Շենգավիթի մի շարք տարածքներում: Նպատակը մեկն էր. օգտվելով առիթից, փողոցի հին, ֆիզիկապես մաշված թուջե ջրագիծը փոխարինել նորով, որպեսզի հետագայում, տասնամյակներ շարունակ թե՜ տարածքի սպառողներին հնարավոր լինի ապահովել անխափան ջրամատակարարմամբ, և թե՜ բացառվի խողովակի վթարներով պայմանավորված փողոցի ասֆալտե ծածկույթի քանդումը: Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին անցյալ չորեքշաբթի, իսկ խողովակի կառուցմանը ընկերությունը ձեռնամուխ եղավ նախորդ օրը:
-Աշխատանքնեը սկսվեցին վաղ առավոտյան, - պատմում է ընկերության ՙԱրևելք՚ շահագործման տնօրինության ՙՇենգավիթ՚ տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը: - Շիրակի փողոցի՝ Արշակունյաց պողոտայի - Արարատյան փողոցի միջև գործող ջրագծի վրա քանի տեղ փոսորակներ փորվեց, ջրագծի ՙբերանը՚ բացվեց, որից հետո մեզ միացան ՙՎիտազ՚ ՍՊԸ-ի մասնագետները: Սկսվեց 250մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակներից նոր ջրագծի մոնտաժումը և դրա փուլ առ փուլ ՙներարկումը՚ 400մմ տրամագծով թուջե ջրագծի մեջ:
Ջրագծի կառուցման այս տեխնոլոգիայի կիրառումը տարեցտարի ընդլայնվում է համակարգում: Այն և՜ հուսալի է, քանի որ շահագործումից հանվող խողովակի մետաղյա պատյանը նորը հուսալիորեն պաշտպանում է արտաքին մեխանիկական ազդեցությունից, և՜ էժան է ու նվազ աշխատատար՝ հողային աշխատանքները փաստացի բացառելու շնորհիվ: Այս ամենի արդյունքում ոչ միայն միջոցներ են խնայվում, այլև զգալիորեն կրճատվում է ծրագրի իրականացման ժամկետը: Ինչպես մեր դեպքում: Իսկ եթե հաշվի առնենք, որ սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու նպատակով աշխատանքն այստեղ ընթացել է նաև գիշերը, պետք չէ զարմանալ, որ արդեն հաջորդ օրը կեսօրին ավարտվել էր մոտ 1500 գծամետր խողովակի տեղադրումը: ՙՎիտազը՚ փոսորակներում ձեռնամուխ էր եղել պոլիէթիլենե խողովակների վերջնական զոդմանը:
Այդ նույն ժամանակ Արարատյան-Շիրակի խաչմերուկի դիտահորում ջրմուղագործները հին փականը փոխարինում էին նորով, որի շնորհիվ թե՜ նոր ջրագիծը կապահովվի ջրով և թե՜ կկանոնավորվի հարակից շենքերի ջրամատակարարումը: Թե՜ սպասարկման որակը բարձրացնելու և թե՜ ջրի վաճառքը կանոնավորելու համար նախատեսվում է նաև նոր ջրագծից ընկերության միջոցներով խողովակներ տանել դեպի հարակից մասնավոր տնատիրություններն ու հիմնարկ-ձեռնարկությունները:
Բայց դա՝ երկրորդ փուլում: Իսկ մեր այցելության պահին ամեն ինչ արվում էր արդեն գիշերը խողովակների մոնտաժն ավարտելու և Շենգավիթում կանոնավոր ջրամատակարարումը վերսկսելու նպատակով: Կնշանակի՝ քաղաքապետարանի ծրագիրն էլ չի դանդաղի. փողոցի ասֆալտապատումը կիրականացվի նախատեսված ժամկետում:
ՙԵրևան Ջուր՚ ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4994 դիտում
15:03 29-01-2018
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Ջրագիծը Երեւանի Քուչակի փողոցում կառուցվեց ճիշտ ժամանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»