Հայաստանը կմասնակցի Կորեայի Կովկասյան մշակութային փառատոնին
Ս. թ. հուլիսի 2-10-ը Կորեայում կանցկացվի «Կովկասյան մշակութային փառատոնը», որի շրջանակում ելույթ կունենա Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, Էթնո-ջազ խումբը, Արարատ Սարգսյանը կանցկացնի «Թղթի պատրաստում և տառերի ու պատկերների դաջում հնագույն եղանակով» վարպետության դասերը:
Փառատոնի օրերին նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը հայկական կողմից կստորագրի Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Կորեա):