813 դիտում
14:19 04-07-2014
ՀՀ գործադիր մարմիններում քաղպաշտպանության սեմինար-պարապմունքներ են անցկացվում
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության կողմից ՀՀ հանրապետական գործադիր մարմիններում, մշակված պլան-ժամանակացույցի համապատասխան, քաղաքացիական պաշտպանության խնդիրների միանշանակ ընկալման և իրագործման նպատակով իրականացվում են քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի սեմինար-պարապմունքներ, մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում:
2014 թ. հունիսի 24-26-ն աշխատանքներ են իրականացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ: Քննարկվել են ՔՊ միջոցառումների կառավարման և բնակչության տարհանման գործընթացները, վեր են հանվել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նշվել է, որ դեռ շատ անելիքներ կան ինչպես նորմատիվաիրավական բազայի թարմացման, այնպես էլ դիդակտիկ և ուսուցողական այլ նյութերի մշակման ու հրապարակման ուղղությամբ:
Հունիսի 27-ին «Նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը հրդեհի վտանգի առաջացման ժամանակ» թեմայով ուսումնավարժություն է անցկացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում:
Ուսումնավարժության նպատակն էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցներին ուսուցանել արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության ազդանշանների դեպքում գործելու վարքականոնները, ՔՊ կազմավորումների միջև փոխհամագործակցության կազմակերպման ձևերը:
Հուլիսի 1-3-ն աշխատանքներ են տարվել նաև Առողջապահության նախարարությունում:
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
12:53 15-08-2014
Սեմինար-պարապմունք՝ Քաղպաշտպանության ղեկավար կազմի հետ
2515 դիտում
15:26 22-12-2016
Դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է անցկացրել Էստոնիայի օրենսդիր և գործադիր մարմիններում
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»