6444 դիտում
23:18 17-07-2014
Մալազիական Boeing ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայում. կա 295 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ հաղորդվեց, որ Օդագնացության Եվրոպական կազմակերպությունը փակել է Ուկրաինայի օդային տարածքը, իսկ ուժայինները համաձայնել են ինքնաթիռի կործանված տարածք թույլատրել փրկարար ծառայության աշխատակիցներին և պահպանել խաղաղություն այնքան ժամանակ , քանի դեռ պարզվում են կործանման պատճառները:
Վերջին տվյալներով՝ Հոլանդիայի 71, ԱՄՆ-ի 23, Ֆրանսիայի 4 քաղաքացի և ավելի քան 80 երեխա է եղել կործանված ինքնաթիռում: Ռուսաստանի քաղաքացիներ այնտեղ չեն եղել: Իսկ life news լրատվականի հատուկ թղթակիցը դեպքի վայրից ավելի վաղ տեղեկացրել էր, որ գտնվել է ինքնաթիռի 12 սև արկղերից 8-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսակապի միջոցով Ամերիկացի իր գործընկերոջը՝ Բարաք Օբամային հաղորդել է Ուկրաինայում ինքնաթիռի կործանման մասին: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Ի դեպ հավելենք, որ Life news լրատվականի արտակարգ թողարկումների ընթացքում հաղորդվեց, որ միջազգային մի շարք օդանավակայաններ, երկրներ հրաժարվում են օգտվել Ուկրաինայի օդային տարածքից, իսկ այսօր ՝ բոլոր նախատեսված չվերթները, որոնք անցնելու էին այդ միջազգային միջանցքով փոխել են իրենց ուղղությունը:
Աղետից հետո Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրամայել է ձևավորել փորձագիտական խումբ աղետի պատճառները պարզելու համար: Լուրը հաղորդում է «Интерфакс» լրատվականը:
Իսկ Մալազիայի վարչապետը հայտարարել է, որ ցնցված է աղետի լուրը լսելով, և խոստանում է հապճեպ գտնել պատճառներն ու մեղավորներին:
Reuters-ի թղթակիցը դեպքի վայրից հաղրդում է, որ Boeing-ի վթարի վայրում այրվում են ինքնաթիռի մնացորդները, կան բազմաթիվ դիակներ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելյան հատվածում Մալազիական օդանավի կործանման հետևանքով զոհվել է 295 մարդ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-յան իր էջում:
«Ինքնաթիռը թռչել է 10 հազար 600 մետր բարձրության վրա, զոհվել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ»,- Գերաշչենկոյի գրառումն է մեջբերում РИА Новости-ի լրատվականը:
Նախարարի խորհրդականը նշել է, որ ինքնաթիռը հրթիռակոծվել է «Բուկ» հրթիռային կենտրոնից: Պաշտոնապես, սակայն, այս լուրերը չեն ճշտվում:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 17-ին, Ամստերդամից Մալազիա ուղևորվող ինքնաթիռն ընկել է Դոնեցկի մարզի Շախտեռսկ քաղաքի մոտակայքում, որտեղ այս պահին ընթանում են ուժայինների ակտիվ մարտերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2689 դիտում
16:59 19-07-2014
Մալազիական Boeing-777-ի «սև արկղերը» Ուկրաինայում չեն
1273 դիտում
10:34 19-08-2014
Օգոստոսի վերջին ՄԱԿ-ը պաշտոնական զեկույց կհրապարակի Ուկրաինայում մալազիական Boeing-ի կործանման մասին
1478 դիտում
11:33 18-07-2014
Մալազիական Boeing֊ի կործանման մեղավորները ահաբեկիչներն են․ Պորոշենկո
Այս բաժնից
1294 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1126 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1093 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք