Քննությունը պարզել է, որ 17-ամյա հայ հովվին ադրբեջանցիներն են սպանել
17-ամյա Սմբատ Ցականյանին սպանել են ադրբեջանցի դիվերսանտները: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից, ովքեր ասացին, որ դա ոչ թե ենթադրություն է, այլ քննության արդյունքներն են դա ապացուցել: Նրանց փոխանցմամբ՝ տղային առեւանգել են, իսկ երբ նա դիմադրություն է ցույց տվել, սպանել են: Համագյուղացիները նշեցին, որ Սմբատը շատ հայրենասեր երիտասարդ էր, խելոք եւ նպատակասլաց եւ երազում էր զինվորական դառնալ: Ցականյանները 6 երեխա ունեն, բայց դիվերսանտների ներխուժման պահին միայն Սմբատն է տանը եղել:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են անհետացած 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանի դին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացել էր Նոր Էրքեջ գյուղի բնակիչներից: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է 17-ամյա Սմբատ Ցականյանի անհետանալու մասին տեղեկությունը, ում հայրը կարծում էր, որ որդուն ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում գերեվարել են: Նա անհետացել էր հուլիսի 4-ից: