5615 դիտում
10:09 20-07-2014
«Ռինգ Արմենիա» մարտական ակումբի 5 մարզիկներ վստահ են, որ Վրաստանում կհնչեցնեն հայկական օրհներգն ու կծածանեն հայկական եռագույնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սույն թվականի հուլիսի 22-ին կմեկնարկի K-1 Սևծովյան երկրների ամենամյա առաջնությունը Վրաստանում: Այս առաջնությանն ամեն տարի մասնակցում են տարբեր երկրների լավագույն մարտիկները: Այս տարի Հայաստանը ներկայացնելու են «Մուայ Թայ Արմենիա» ֆեդերացիայի «Ռինգ Արմենիա» մարտական ակումբի 5 մարզիկներ. Արման Նավասարդյան (45 կգ), Նարեկ Գրիգորյան (54 կգ), Վան Ահարոնյան (60 կգ), Գևորգ Գրիգորյան (64 կգ), Վարդան Պողոսյան (67 կգ): «Ռինգ Արմենիա» մարտական ակումբի մարզիչ Սմբատ Հարությունյանը, ով առաջին անգամ չէ, որ միջազգային ասպարեզում ներկայացնում է իր մարզիկներին, և ում սաները տարբեր մրցաշարերում ունեցել են լավագույն ձեռքբերումները, համոզված է, որ այս անգամ էլ նրանք վերադառնալու են հաղթական և առաջին հորիզոնականում հայկական եռագույնը ծածանած:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+