211652_close_icon
views-count1260 դիտում article-date 12:07 20-07-2014

Տրիպոլիի միջազգային օդանավակայանում հրթիռակոծությունը վերսկսվել է

Լիբանանի մայրաքաղաք Տրիպոլիի միջազգային օդանավակայանը կրկին հայտնվել է իսլամիստների հրթիռակոծության տակ: Լուրը հաղորդում է Agence France-Presse գործակալությունը: «Այսօր առավոտյան օդանավակայանը կրկին կրակոցների թիրախում է հայտնվել, օգտագործվել է ծանր ռազմատեխնիկա՝ հրթիռներ և տանկեր», - պարզաբանել է գործակալությունը մեջբերելով երկրի անվտանգության ծառայության աշխատակցի խոսքերը: Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում օդանավակայանի՝ սա արդեն երրորդ հրթիռակոծումն է: Հուլիսի 13-ին և 15-ին իսլամիստները տասնյակ հրթիռներ էին արձակել կառույցի շինության և թռիչքուղու վրա:

Նմանատիպ նյութեր