211652_close_icon
views-count3738 դիտում article-date 21:53 14-09-2017

Լիբիայի բանակը երկրի հարավը և Տրիպոլիի շրջանն ազատագրել է ահաբեկիչներից

Լիբանանի խորհրդարանի խոսնակի բրիգադի գեներալ Ահմադ ալ Միսմարը հայտարարել է, որ երկրի ազգային բանակին հաջողվել է գրեթե ամբողջությամբ ահաբեկիչներից ազատել երկրի հարավ-արևմուտքն ու արևմտյան Տրիպոլիի տարածքը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Մենք գրեթե ամբողջությամբ ազատագրել ենք երկրի հարավային մասն ու արևմտյան Տրիպոլիի տարածքը: Լիբիայի գրեթե տասը շրջանները արդեն ապրում են նորմալ կյանքով»,-ասել է Ալ Միսմարը Ալ Միսմարի խոսքերով` ընդհանուր առմամբ այժմ Լիբիայի բանակն ունի ավելի քան 63 հազար զինվոր, որոնք ունեն զգալի մարտական փորձ:

Նմանատիպ նյութեր