211652_close_icon
views-count2538 դիտում article-date 11:15 21-07-2014

Մերձմոսկվայում 11 ադրբեջանցիներ են ձերբակալվել՝ գործարարի առևանգելու համար

Մերձմոսկովյան շրջանում ռուս իրավապահները ձերբակալել են Ադրբեջանի 11 քաղաքացիների, ովքեր մեղադրվում են մոսկվացի մի գործարարի առևանգելու մեջ: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, առևանգողները գործարարին վերադարձնելու համար պահանջել են կես մլն դոլար: «Օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում Մոսկվայի Միտիշչինի շրջանում ձերբակալվել են նշված հանցագործությունը կատարողները: Նրանք 28-47 տարեկան Ադրբեջանի 11 քաղաքացիներ են»,-նշված է ՌԴ ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Ներկա պահին բոլոր ձերբակալվածները գտնվում են կալանքի տակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր