211652_close_icon
views-count4564 դիտում article-date 18:14 23-07-2014

Էլեկտրոնային հեծանիվներ` Երևանի փողոցներում. տեսանյութ

Էլեկտրո-Էկո, հեծո-մոտո՝ տեխնոլոգիական խառնուրդն արդեն 22 տարի օգնում է ալարկոտներին` աշխարհի տարբեր ծայերում: E-bike-ը ի տարբերություն սովորական հեծանիվի սլանաում է առանց ոտքերի միջամտության: Ընկերության աշխատակիցը ցույց է տալիս հեծանիվ-մոտոցիկլետի մարկոցը, ինչն էլ ապահովում է աշխատանքը: Լիցքավորումը ավարտվելուց հետո այն կարելի է վարել ոտնակներով` սովորական հեծանիվի նման: E-bike-ը երկու տեսակի է՝ կապույտ մոդելները լիցքավորում ավելի քիչ են պահում, քաղաքի ներսում վարելու համար են: Կարմիրները երկար ճանապարհի ուղեկից են: Լիցքավորվում են ավանդական եղանակով՝ լարը միանում է մարտկոցին, լիցքավորվում է նաև տան պայմաններում: Ծալովի հեծանիվները կոմպակտ են ու տեղավորվում են մեքենայի բեռնախցիկում: Չինաստանից ներկրված E-bike-երը հարևան երկրներից տարածված են Վրաստանում: Բայց աշխարհի ամենաշատ էլեկտրոնային հեծանիվներ արտադրող և ամենաշատ սպառող երկիրը` Չինաստանն է: 2010-ին այտեղ արտադրվել է 22 միլիոն հեծանիվ, տեղական արտադրությունը սկսվել է 1988-ից: Էլեկտրոնային հեծանիվների մասսայական արտադրությունը սկսել է 1992-ին ամերիկյան Zike ընկերությունը: Նրանք հեծանիվը զինեցին շարժիչով ու հայտարարեցին. այն էկոլոգիապես մաքուր է ու չի ախտոտի մթնոլորտը: E-bike-երը 14-16 կիլոգրամ են, երկտեղանոց են, հարմար են նաև զույգերի հարմար: Էլեկտրոնային հեծանվորդները պարբերաբար կազմակերպում են էլեկտրո-արշավներ՝ հանրապետության տարբեր մարզեր ու տեսարժան վայրեր: E-bike-երը տրվում են վարձակալությամբ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31493]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր